Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա»-ի ղեկավար Կիրիլ Վիշինսկու ձերբակալությունը

May 17, 2018 Comments Off on Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա»-ի ղեկավար Կիրիլ Վիշինսկու ձերբակալությունը

Մարգարիտա Սիմոնյանը, մեկնաբանելով «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա» պորտալի ղեկավար, լրագրող Կիրիլ Վիշինսկու ձերբակալությունը, հիշեցրել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատանքային մեթոդների մասին:

«Ահա թե ինչ է, միջազգային կազմակերպությունների տվյալներով, տեղի ունենում նրանց հետ, ովքեր հայտնվել են ՈւԱԾ-ի ճանկերում. էլեկտրական ցնցում, կոտրված մատներ, բուժօգնության չտրամադրում: Ձերբակալված Դարյա Մաստիկաշևային հարվածել: Գլխին պոլիէթիլենային տոպրակ են հագցրել, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը: Ձերբակալվածներին ստիպում են տեսախցիկի առաջ կարդալ ՌԴ հատուկ ծառայություններին պատկանելու մասին հայտարարությունը», – РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Կիևում «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա»-ի գրասենյակ և ձերբակալել են Վիշինսկուն,վերջինիս կասկածում են Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: