« Մայիսի 8-ից հետո ենթադրում եմ, որ որևէ պատվեր վարչապետի շրջապատից չի հասնում դատական համակարգին». Տիգրան Հայրապետյան (փաստաբան) (video)

May 17, 2018 Comments Off on « Մայիսի 8-ից հետո ենթադրում եմ, որ որևէ պատվեր վարչապետի շրջապատից չի հասնում դատական համակարգին». Տիգրան Հայրապետյան (փաստաբան) (video)

Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի և Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դեռևս կան մի շարք դատավորներ, որոնք անտեղկայության մեջ, չեն հասկանում, թե ինչ է կատարվել ու կատարվում Հայաստան: «Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, այսինքն՝ նախկին համակարգը գոյություն չունի այլևս, Փաշինյանն ասում էր՝ ինքը գալիս է, որ կոռումպացված ու անարդար համակարգը փոխի: Իշխանությունն էլ դա ընդունեց ու քվեարկեց: Փաշինյանն ասում էր, որ այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ Հայաստանում, քվեարկեց ու ընդունվեց դա»,-ասաց Հայրապետյանը:
Ըստ փաստաբանի՝ նախկինում դատական համակարգը պատվերներ էր ստանում, քաղաքական դրդապատճառներով անձանց կալանավորում ու դատապարտում էր, դարձել էր գործիք քաղաքական վերնախավի ձեռքին, իսկ Սաֆարյանը, Եղնուկյանն ու Սեֆիլյանն էլ հայտնվել են այդ վիճակում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: