Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 24-ամյա կնոջ կախված դի

May 16, 2018 Չի մեկնաբանվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Մարտիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 73 բժիշկների խումբը կանչով մեկնել է 16-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ զուգարանի առաստաղից կախված վիճակում հայտնաբերել է դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլծխավորությամբ: Ժամանել է նաև քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մարտիկյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ զուգարանի առաստաղի մետաղյա խողովակից պարանով կախվածը նույն հասցեի բնակիչ, 24-ամյա Մարիամ Կ.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, միայն պարանոցի հատվածում առկա են եղել արնազեղումներ: Քննիչի որոշմամբ նշանավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Մահվան հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 24-ամյա կնոջ կախված դի”

Մեկնաբանել