Առավոտ. «Զինկոմիսարիատները այնպես, ինչպես աշխատել են՝ չեն արդարացնում». Ա. Միրզոյան

May 16, 2018 Comments Off on Առավոտ. «Զինկոմիսարիատները այնպես, ինչպես աշխատել են՝ չեն արդարացնում». Ա. Միրզոյան

Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները հանդիպել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ: Հիշեցնենք, այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ հանրապետության տարբեր մարզերի եւ Երեւանի զինկոմիսարիատների նախկին եւ ներկա աշխատակիցները դժգոհում էին նախկին կառավարության որոշումից, ըստ որի, մի շարք զինկոմիսարիատներ փակվում են, հաստիքներ են կրճատվում, ինչի արդյունքում մարդիկ գործազուրկ են դառնում:

Փոխվարչապետ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ցուցարարները խնդրեցին կասեցնել այդ որոշումը: Միրզոյանը հետաքրքրվեց՝ «Խնդիրը ո՞րն է, դուք կոնցեպտուալ դե՞մ եք օպտիմալացմանը, թե՞ չեք ուզում աշխատանք կորցնել: Անկեղծ լինենք»: Ցուցարարներից մեկն ասաց՝ «Չենք ուզում օպտիմալացվի, ինչո՞ւ: Գուցե կառուցողական բարեփոխումներից ելնելով հասկանալի է: Չէ որ պետության բյուջե է, այստեղ հսկայական բանակաշինության խնդիր կա, 20 տարվա աշխատանքային ստաժ ունենք:

Մենք աշխատանք չենք ունենալու, լքելու ենք երկիրը: Այս տարիքում որտե՞ղ ենք աշխատելու: Գուցե ժամանակավոր կասեցվի որոշումը: Մենք ստանում ենք 75 հազար դրամ աշխատավարձ, բավական է: Օպտիմալացման հաշվին բյուջե՞ն են լցնում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: