Ես ձեզանից մեկն եմ. Վալերի Օսիպյանը՝ ոստիկանության պետերին (տեսանյութ)

May 16, 2018 Չի մեկնաբանվել

Մայիսի 16-ին ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Նախքան պարապմունքի թեմային անցնելը Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության կազմակերպման, կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական որակների բարելավման խնդիրներին:

Ոստիկանության պետը աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում կարևորեց տարածքային ստորաբաժանումների ղեկավարության անձնական պատասխանատվության հարցը:

Գործնական պարապմունքի ընթացքում Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև ծառայության մեջ կոռուպցիոն ռիսկերի, հանցագործությունները հաշվառումից թաքցնելու դեպքերի բացառման, ոստիկանության տարածքային բաժիններում անձնակազմի հետ աշխատանքի և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման խնդիրներին:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Ես ձեզանից մեկն եմ. Վալերի Օսիպյանը՝ ոստիկանության պետերին (տեսանյութ)”

Մեկնաբանել