« Նիկոլ Փաշինյանը ագրեսիայի բարձր մակարդակ ունի». Սամվել Խուդոյան (video)

May 17, 2018 Comments Off on « Նիկոլ Փաշինյանը ագրեսիայի բարձր մակարդակ ունի». Սամվել Խուդոյան (video)

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հադնիպմանը հոգեբան Սամվել Խուդոյանը, խոսելով հեղափոխության լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի իմիջից, նշեց. «Փաշինյանը բարձր ինտելեկտի տեր մարդ է, հումորի բարձր զգացում ունի, իսկ հումորի զգացումը ինտելեկտուալության կարևոր հատկանիշներից մեկն է»:
Հոգեբանը կարևորեց մի հանգամանք, որը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի տարիքին. «Նիկոլ Փաշինյանը գտնվում է ճգնաժամային տարիքում, որն արտահայտվում է նաև ագրեսիվությամբ: Նա պետք է շատ ուշադիր լինի իր առողջությանը՝ հաշվի առնելով, որ նա անընդհատ սթրեսների մեջ է և այդ տարիքում էլ մահվան դեպքերն են բավականին շատ»:
Ըստ հոգեբանի՝ միջազգային հարթակներում բարձրացել է Հայաստանի իմիջը. «Ամեն հեղափոխություն ունի իր նպատակը: Այս հեղափոխությունը հանուն արդար կառավարմանն էր և չնայած նրան, որ վարչապետը նշում է՝ վենդետա չի լինելու, բայց նա թողում է այն հատվածը, որ բոլորն օրենքի առաջ պատասխան են տալու»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: