«Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակ ունի». Արա Պապյան (video)

May 17, 2018 Comments Off on «Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակ ունի». Արա Պապյան (video)

Ըստ վերլուծաբան Արա Պապյանի՝ առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն չի գնա, որպես Հանրապետական կուսակցություն.«Կարծում եմ ՀՀԿ-ն կպառակտվի, կստեղծվեն նոր կուսակություններ, կամ էլ հանրապետակնների մի մասը կանցնի գործող կուսակցությունների կազմ և այդպես կգնան ԱԺ ընտրություններին»:
Խոսելով Դաշնակցության ամեն անգամ խորհրդարանում հայտնվելուց, վերլուծաբանը նշեց. «Իշխանությունը միշտ շահագրգռված է եղել, որպեսզի դաշնակցությունն անցնի խորհրդարան, որովհետև Սերժ Սարգսյանի համար սփյուռքի հետ կապն ապահովում էր նաև Դաշնակցությունը: Արտահերթ ընտրություններին, եթե կհավաքեն 5 տոկոս ձայն, կանցնեն, եթե ոչ, ուրեմն չեն անցնի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: