«Պուտինն ավելի լարված էր, քան Նիկոլ Փաշինյանը». Արա Պապյան (video)

May 17, 2018 Չի մեկնաբանվել

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վերլուծաբան Արա Պապյանը, խոսելով Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպումից, նշեց, որ հաշվի առնելով այս հանդիպումը երկկողմ հանդիպում չէր, միևնույն է, սա ցույց տվեց, որ արտաքին քաղաքականության գործընթացը շարունակակական է. «Իմ տպավորություններով այս Փաշինյան-Պուտին հանդիպմանը Պուտինն ավելի լարված էր, քան Փաշինյանը»:
Արա Պապյանի խոսքով՝ ցանկալի է, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ այցը լինի Բրյուսել, որով ավելի կամրապնդվեն ԵՄ-ի հետ հարաբերությունները:
Խոսելով Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից՝ Հյելի ակումբում հրավիրված ասուլիսում Արա Պապյանը նշեց. «Երբ ասում են՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, այստեղ վերադառնալու հարց չկա: Արցախը միշտ էլ մասնակցել է, որին ներկա են եղել և՛ հայկական համայնքի ներկայացուցիչները, և՛ Ադրբեջանի»:
Ըստ վերլուծաբանի՝ մեզ այդքան էլ ձեռնտու չէ, որ Ադրբեջանի համայքը ևս մասնակցի բանակցություններին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Պուտինն ավելի լարված էր, քան Նիկոլ Փաշինյանը». Արա Պապյան (video)”

Մեկնաբանել