« Շմայսի թիկնազորի գործով վարույթ է սկսվել». Արթուր Դավթյան (video)

May 16, 2018 Comments Off on « Շմայսի թիկնազորի գործով վարույթ է սկսվել». Արթուր Դավթյան (video)

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով Արցախի փողոցից Նիկոլ Փաշինյանին բռնի կերպով բերման ենթարկելու մասին, ասաց. «Դա քրեական գործի նյութերով ձերբակալման գործընթաց էր»:
Գլխավոր դատախազը նաև նշեց, որ ցույցերին օրենքի խախտումներ իրականացնողների գործով տրվել են վարույթներ:
Հարցին՝ երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ի՞նչ է կարծում գլխավոր դատախազը կա՞ն քաղբանտարկյալներ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ ինքը մնում է իր կարծիքին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: