«Կարևոր չէ՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանն այս պահին, նա այսօր ներկայացնում է այլ Հայաստան». Աշոտ Մանուչարյան (video)

May 17, 2018 Չի մեկնաբանվել

«Կարևոր չէ, թե ո՞վ է Նիկոլ Փաշինյանն այս պահին, նա հիմա ներկայացնում է այլ Հայաստան»,- hayeli.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը:
Խոսելով առաջիկա Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումից՝ վերլուծաբանը նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ առաջարկություններ անի Պուտինին, հնարավոր է Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդությունը մի նոր աշխարհ ստեղծի:
Հարցին՝ իրականում ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց.«Հետաքրքիր չէ այն Ռուսաստանը, որն այս պահին գոյություն ունի: Այս պահին մենք կերտում ենք, ոչ միայն նոր Հայաստան, մենք կերտում ենք նաև նոր Ռուսաստան»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Անդրադարձներ չկան to “«Կարևոր չէ՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանն այս պահին, նա այսօր ներկայացնում է այլ Հայաստան». Աշոտ Մանուչարյան (video)”

Մեկնաբանել