Պարզվում է՝ նորանշանակ առողջապահության նախարարը համացանցում «Աստված» է

May 14, 2018 Comments Off on Պարզվում է՝ նորանշանակ առողջապահության նախարարը համացանցում «Աստված» է

«Միանգամից պետք է արձանագրեմ, որ սա պարզապես կարծիք չէ, այլ՝ ահազանգ: Այս գրառմամբ միտք չունեմ ՀՀ նոր ձևավորվող կառավարությանը վատաբանելու, այն դուրս է քաղաքականությունից: Նորանշանակ առողջապահաության նախարարի մասին ահագնացող բողոքի ալիքն իր խորն արմատները ունի, մարդիկ ամեն օր համացանցից դուրս են բերում նրա ոչ բարյացակամ մյուս կողմից էլ ահագին դաժան գրառումները, իսկ դուք գիտեք, որ այս անձը բացի իր իրական պրոֆայլից ունի նաև էջեր, որտեղ իր անունը հիշատակված չէ, բայց ինքն այնտեղ ահագին ապազգային գործունեություն է ծավալում: Օրինակ, որ ոք չգիտի, որ տարիներ առաջ Արսեն Թորոսյանը բացել էր մի ֆեյսբուքյան էջ, անուն էլ դրել «Աթեիստ»: Իրեն աթեիստ հորջորջած այս անձն իրականում պայքարում էր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ: Արսենը հարյուրավոր դոլարներ էր ծախսում այս «Սուրբ» գործի համար, իսկ մեր համաքաղաքացիները, երբ փորձում էին իրենց հավատքի համար վկայել կամ պայքարել, արժանանում էին Թորոսյանի հեգնական և արհամարական վերաբերմունքին:

Իսկ հիմա ներկայացնեմ իր պրոֆայլներից ամենազավեշտալին, պարզվում է՝ այս անձը Աստված անունով էջ ունի ու երբ հավատավոր քրիստոնյաները հանդիմանում էին նրան, թե Աստված քեզ կպատժի նա «Աստված» էջով մտնում և հավաստիացնում էր որ չի պատժի: Հիմա ինձ ասեք, երբ հիվանդանոցում մարդիկ մեռնող իրենց հարազատի համար պետք է աղոթք անեն, որ հրաշք տեղի ունենա և իրենց հարազատը փրկվի, փաստորեն, կհայտնվի առողջապահության նախարարը ու կասի՝ ինձ հավատացեք: Իմ մտավախությունն է, որ «Գարդասիլ» պատվաստանյութի պարտադիր լինելուց հետո՝ բոլոր բուժհաստատություններից կհանեն ու կվառեն բոլոր աղոթատեղիները: Հուսով ենք մեր սիրելի վարչապետը նման հարցերին ուշադիր կլինի և այս անձին մոտ չի թողնի առողջապահության համակարգ», – գրում է ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Շախվերդյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: