Հասմիկ Պապյանը՝ Մշակույթի նախարար դառնալու մասին

May 05, 2018 Comments Off on Հասմիկ Պապյանը՝ Մշակույթի նախարար դառնալու մասին

Այսօր Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, հարցին՝ արդյոք հնարավոր է Հասմիկ Պապյանին տեսել Մշակույթի նախարարի պաշտոնում, աշխարհահռչակ օպերային երգչուհին ասաց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել այս պահին: Ես ձեզ կարող եմ ասել, որ ես այդպիսի հավակնություններ չունեմ, կարող եմ ասել միայն, որ ես պատրաստ եմ ցանկացած ձևով՝ դա կլինի անհատական խորհուրդներ երգիչ-երգչուհիներին, դա կլինի օպերային թատրոնի ինչ-որ ներկայացումներ կամ խորհուրդ տալ կողքից, չեմ կարող ասել՝ ինչպիսի ոլորտ դա կլինի, ես պատրաստ եմ իմ փորձառությունը որևէ ձևով փոխանցել մեր երիտասարդներին: Թե ինչպիսին կլինի իմ դերակատարությունը նոր պետականաշինության գործում, ամենայն անկեղծությամբ հավաստիացնում եմ՝ պատրաստ եմ ցանկացած ձևով նպաստել մեր մշակույթի զարթոնքին՝ կլինի անհատական դասերի կամ խորհուրդների ձևով, կամ Օպերային թատրոնի ներկայացումների ներգրավվածությամբ, կարևոր չէ: Ես պատրաստ եմ իմ փորձառությունը որևէ կերպով փոխանցել մեր երիտասարդներին»:

Ըստ նրա՝ այն, ինչ կատարվեց մեր երկրում վերջին ամսվա ընթացքում, նաև մշակութային հեղափոխություն էր, և ինչպիսին էլ որ լինի այս ճշմարիտ և արդար ճանապարհի ընթացքը, որ ընտրել են մեր երկրի երիտասարդները՝ իրենց արժանապատվությունը վերադարձնելու ճանապարհին, այս շարժվող գնացքն արդեն կանգնեցնել հնարավոր չէ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: