«Թույլ չտաք, որ ձեզ խաբեն». Գարիկ Մարտիրոսյան

Apr 26, 2018 Comments Off on «Թույլ չտաք, որ ձեզ խաբեն». Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանը Մոսկվայում անցկացվող՝ Synergy Insight Forum 2018-ի ժամանակ իր ելույթի սկզբում այսօր անդրադարձավ Հայաստանում կատարվող իրադարձություններին:

«Ես հուզված եմ, էմոցիոնալ առումով պատրաստ չեմ ելույթին: Այն ծրագրվել էր դեռ մեկ տարի առաջ, այդ պատճառով չէի կարող հրաժարավել, սակայն իմ կյանք խառնվեցին հայրենիքիս՝ Հայաստանի իրադարձությունները: Հայաստանում ընթանում են քաղաքացիական խաղաղ ցույցեր: Ուզում եմ ասել, որ իմ մարմինն այստեղ է, ուղեղս աշխատում է, սակայն սիրտս ու հոգիս, մտքերս այնտեղ՝ Երևանում են: Ես սատարում եմ իմ ազգի խաղաղ մղումը դեպի երջանկություն, ժողովուրդն իրավունք ունի երջանիկ ապրելու: Ամբողջությամբ սատարում եմ, սատարել եմ և կսատարեմ նրանց ցանկացած պարագայում: Ժողովուրդը չի կարող սխալ լինել»:

Գարիկ Մարտիրոսյանը կոչ արեց հայ ազգին, որ ոչ մի դեպքում եւ ոչ մեկի թույլ չտալ, որ իրենց խաբեն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: