Լոս Անջելեսում կրակել են հայկական դրոշով մեքենայի վրա

Apr 26, 2018 Comments Off on Լոս Անջելեսում կրակել են հայկական դրոշով մեքենայի վրա

Լոս Անջելեսում 8 անգամ կրակել են հայկական դրոշով մեքենայի վրա: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն: Նշվում է, որ մեքենայում եղել են 19-ամյա Գարի Նալբանդյանը եւ նրա քույրը: Գարին պատմել է՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը:

armtimes.com-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին: Նալբանդյանների ընտանիքը կարծում է, որ պատճառը եղել է հայկական դրոշը: Գարին մեքենան հայկական դրոշով է զարդարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

«Ցավալի է, որ մարդիկ չգիտեն այդ օրվա մասին եւ չեն հասկանում, որ մեքենայի վրայի դրոշը չի նշանակում, որ մենք ցանկանում ենք ինչ-որ կերպ տարբերվել կամ վատ վարք դրսեւորել»,- ասել է Գարիի եղբայրը՝ Սերժը:

Գարին նշել է, որ կարծում է, որ ինքն ու քույրը ողջ են մնացել երջանիկ պատահականությամբ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: