«ՀՀԿ-ն պետք է լուծարվի և համարվի պետական անվտանգությանը սպառնացող կառույց». Զոյա Թադևոսյան

Apr 26, 2018 Comments Off on «ՀՀԿ-ն պետք է լուծարվի և համարվի պետական անվտանգությանը սպառնացող կառույց». Զոյա Թադևոսյան

Մարդասպանի թեկնածուն նվազագույնը պետք է մարդասպան լինի, կամ արյուն վաճառող: ՀՀԿ-ն պետք է լուծարվի և համարվի պետական անվտանգությանը սպառնացող կառույց: Անհապաղ: Սրանք դավադիր սրիկաներ են և ընդունակ են կրկին զավթելու իշխանությունը:
ՀՀԿ-ին լուծարելու հիմքերը անսահման են:
1. 9 մլրդ դոլարից ավելի արտաքին պարտք,
2. 1998 թ.-ից հետո 500 հազարից ավելի արտագաղթողներ,
3. Սերժի և Ռոբոյի գերհարստացում. յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում է 10 մլրդ դոլարը, այսինքն միայն այս երկուսը 2 անգամ ավելի մեծ կարողություն ունեն, քան մեր երկրի ՀՆԱ -ն է,
4. Երկրից տարեկան 1 մլրդ. դոլար կապիտալ է արտահոսում,
5. Հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները, բանակի գեներալները գերհարուստ են, որոնց կացարանները պալատներ են, ամրոցներ, վիլլաներ,
6. պետական բյուջեն իսպաառ մխսվում է ուղևորությունների, ծառայողական մեքենաների, սիրուհիների պարկի, քյաբաբ-խորովածային օրգիաների վրա,
7. անսահման ագահությունը հասցրել է նրան, որ սեփականաշնորհել են նույնիսկ անասունների արոտավայրերը,
8. օֆշորային գոտիներում լվացվում են տարբեր հանցավոր մեքենայություններով ձեռք բերված փողեր, որոնք Հայաստանի վարկանիշը զրոյացնում են,
9. կոռուպցիայի և հանցավորեցման մակարդակը աճում ու աճում է,
10. բանակը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, իսկ ոստիկանների «բանակը» ծառայում է գռփողներին:
Հոկտոմբերի 27, Մարտի 1, անարդար արդարադատություն, մարդկանց վրա «գործ» կարել…
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել:
ՀՀԿ-ն պետք է լուծարվի անհապաղ: Եվ վերջ:
Հանցագործին պատժում են, նրա հետ չեն բանակցում:

Զոյա Թադևոսյանի 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: