Վաղը ժամը 12.00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ Մարիոթ հյուրանոց. Փաշինյան

Apr 26, 2018 Comments Off on Վաղը ժամը 12.00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ Մարիոթ հյուրանոց. Փաշինյան

Մենք ակնակլում ենք, որ ԱԺ բոլոր խմբակցությունները ճանաչեն ժողովրդի հաղթանակը անվերապահորեն առանց պայմանների ու նախապայմանների, որովհետև ժողովուրդը հաղթել է և այդ հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե-յուրե: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:Անդրադառնալով բանակցությունների նախորդ փուլին, որը ձախողվեց՝ Փաշինյանը նշեց, որ այդ օրերին ՀՀԿ-ականներն ասում էին, որ Կարեն Կարապետյանն իրենց չի ներկայացնում, բայց հիմա որոշել են նրան լիազորել, որպեսզի բանակցի իր հետ. «Մենք այդ որոշումը ընդունում ենք ի գիտություն և պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր օրակարգի շրջանակներում: Եվ ես վաղը ժամը 12.00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ Մարիոթ հյուրանոց` սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը: Բայց մենք ունենք կոնկրետ պայման` բանակցությունը պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ ենք քննարկում: Մենք ՀՀԿ հետ փակ դռների ետևում չենք բանակցելու, բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետև ժողովուրդը իշխանություն է և մեր ղեկավարն է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: