Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի

Apr 26, 2018 Comments Off on Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ Հրազդան գետի ափին, տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մահացածի դին հայտնաբերել է ճանաչված գուսան Հայկազունին, ով այդ պահին Հրազդան կիրճում մարզվելիս է եղել (վազելիս) և նկատելով դին՝ ահազանգել է «911» փրկարար ծառայություն։

Տեղի ունեցածը դժբախտ դեպք է, հանկարծամահություն, ինքնասպանություն, թե սպանություն, պարզ կլինի դատական բժշկի՝ դին զննելուց հետո։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: