Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը, Լևոն Մկրտչյանը, Շիրակի և Արագածոտնի մարզպետերը հրաժարական են տվել

Apr 26, 2018 Comments Off on Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը, Լևոն Մկրտչյանը, Շիրակի և Արագածոտնի մարզպետերը հրաժարական են տվել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:

Տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:

Հիշեցնենք, ապրիլի 26-ին ՀՅԴ Գերագույն մարմինը որոշում էր կայացրել դուրս գալ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: