Ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ. Աշոտյանը կոչ է անում մերժել ստորին /լուսանկար/

Apr 26, 2018 1 Comment

Համացանցում այսօր ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանի նկարներն են տարածվել, որտեղ նա ինքնաթիռում քնած է։

Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է լուսանկարների տարածմանը։

«Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։

Այս կապակցությամբ ՝

1. Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ։
2. Նկարը արված է Բրյուսել֊Մոսկվա֊Երևան ապրիլի 23֊ի չվերթի ժամանակ, ուշ գիշերը։
3. Այո, պատկերացրեք, որ ես նաև քնում եմ ))
4. Դե նկարողի ու համացանց գցողի բարոյական նկարագրի մասին կարելի է հստակ ու դաժան պատկերացում կազմել։ Ոչ տղամարդկայինով, ոչ էլ քաղաքականով չհիմնավորված արարք։ գրել է Ա. Աշոտյանը։

 

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ. Աշոտյանը կոչ է անում մերժել ստորին /լուսանկար/” հրապարակմանը

  1. Նուբար Ասլանյան says:

    Աշոտյան,իհարկե դու իրավունք ունես քնես եւ անպայման պիտի քնես,ԲԱՅՑ, բերանդ փակ,թե չէ ճանճ,մանճ կմտնի,շնչահեղձ կլինես…իսկ դու դեռ Հայրենիքին պետք ես: