Դաշնակցական երեք նախարարները կհեռանան

Apr 26, 2018 Comments Off on Դաշնակցական երեք նախարարները կհեռանան

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար  Արծվիկ Մինասյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար  Լևոն Մկրտչյանը և  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար  Դավիթ Լոքյանը,ովքեր նախարարական պորտֆելներ ստացել էին ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո,հրաժարականի դիմումներ կներկայացնեն:

Հիշեցնենք,որ ՀՅԴ-ն երեկ հայտարարություն էր տարածել,որով տեղեկացրել էր,որ դուրս է գալիս կոալիցիայից և պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
ողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը:

ՀՅԴ-ի հայտարարության մեջ ասված էր.

Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ:

Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակներում:

Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին:

Առ այդ, Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝

ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը,

բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը,

գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը,

դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: