Փակ համարներով մեքենայի կողմից վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է

Apr 26, 2018 Comments Off on Փակ համարներով մեքենայի կողմից վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է

Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան Յուրի Պապովը այսօր մահացել է:

«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 23-ին համարները փակած ավտոյով անասունը խփել, փախել էր։

Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան փողոց ու պայքարեցին, որ հիմա խուժաններով ինքնահաստատվեք», – իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: