ՀՀԿ-ն երեք տարբերակ է առաջարկել Նիկոլ Փաշինյանին

Apr 28, 2018 Comments Off on ՀՀԿ-ն երեք տարբերակ է առաջարկել Նիկոլ Փաշինյանին

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հանրապետական կուսակցությունը ապրիլի 25-ին խմբակցության նիստ էր հրավիրել, որպեսզի քննարկեր երկրում ստեղծված իրավճակը, հետագա լուծումները: Hayeli.am-ը ավելի վաղ գրել էր, որ ապրլի 24-ի երեկոյան Սերժ Սարգսյանը ԳՄ նիստ է հրավիրել: Նախապես խիստ հրահանգ է եղել նիստը հրավիրելու և քննարկվող հարցերի մասին տեղեկատվությունը խիստ գաղտնի պահել: Բայց մեզ հաջողվել էր որոշ տեղեկություններ ստանալ նիստից: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի երեկվա երկխոսությունից հրաժարվելու հայտարարությունը քննարկվել և համաձայնեցվել է հենց այդ նիստում: Նիստում որոշում է կայացվել, որ հաջորդ օրվանից սկսած՝ ՀՀԿ-ն անցնում է պաշտպանվողական և նախաձեռնողական մարտավարության առ այն, որ ՀՀԿ-ն պատրաստ է գնալ և արտահերթ ընտրությունների և Ազգային ժողովում վարչապետի նոր ընտրության:

Նշվել է, որ Նիկոլ Փաշինյանը իրենց ձեռքը տվել է կարևոր խաղաքարտ` հայտարարելով, որ ժամանակավոր կառավարության վարչապետն ինքը պետք է դառնա և իրեն պետք է ընտրի հրապարակում հավաքված ժողովուրդը: Սա որպես հակասահմանադրական քայլ` օգտագործվելու է թավշա հեղափոխության դեմ և ներկայացվելու է նաև միջազգային ատյաններին: Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ընդգծել է, որ ինքը ոչ մի դեպքում և ոչ մի գնով թույլ չի տա, որ Հայաստանում կրկնվի սիրիական սցենար և չի պատրաստվում իշխանությունը հանձնել արկածախնդիր մարդկանց ձեռքը:

Այսպիսով՝ մեր հրապարակումը հաջորդ օրն իսկ իրականություն դարձավ: ԱԺ-ում հրավիրված խմբակցության նիստից հետո Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իշխող կուսակցությունն առաջնոդվելու է Սահմանադրության համաձայն եւ ՀՀ նախագահի նախաձեռնած քաղաքական ուժերի կոնսուլտացիաներից հետո կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի մասին: Հատկանշական է, որ ԱԺ-ում Վահրամ Բաղդասարյանից բացի որեւէ պատգամավոր կարծիք չի հայտնել երկրում ստեղծված իրավիճակի եւ լուծումնեի մասին, քանզի իշխանության ներսում գործընթացները այնքան միատար չեն, որքան թվում են: Խմբակցության ղեկավարն էլ վստահաբար չպնդեց, որ ՀՀԿ- թեկնածուն Կարեն Կարապետյանն է լինելու, ինչպես օրեր առաջ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: ԱԺ-ում տեսանելի դարձավ ՀՀԿ-ական շարքերում տիրող անորոշությունն ու խուճապային տրամադրությունները, հատկապես Սերժ Սարգսյանի իշխանության երբեմնի հենասյուներ հանդիսացող օլիգարխիկ հատվածը մեռած էր, թաղած չէր: Նրանք հրաժարվում էին բառ անգամ փոխանակվել լրագրողների հետ: ՀՀԿ-ի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արդեն երկու օր է Նիկոլ Փաշինյանի հետ իշխանության տարբեր անձանց բանակցությունները հաջողությամբ չեն պսակվում: Փաշինյանին երեկ տարբերակ է առաջարկվել, առաջինն այն է, որ նա ստանձնի ԱԺ ղեկավարի պաշտոնը, եւս մի քանի հանձնաժողովների ղեկավարություն, ու Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում հակակշռի Գործադիրի աշխատանքը: Սա սահմանադրական կազուս չի առաջացնի, ինչպես իր իսկ առաջադրած տարբերակը, համաձայն որի, խորհրդարանը պետք է ընտրի ժողովրդի առաջադրած թեկնածուին:Պարզ ասած՝ Փաշինյանը ցանկանում է, որ խորհրդարանական մեծամասնությունն ընտրի իրեն վարչապետի պաշտոնում: Խնդիրն այն է, որ Սահմանադրության համաձայն բոլոր խմբակցությունները թեկնածու առաջադրելու հնարավորություն ունեն, հետեւաբար ՀՀԿ-ն բոլոր իրավունքներն ունի առաջադրել եւ աջակցել սեփական թեկնածուին Սակայն Փաշինյանը հրաժարվել է այս տարբերակից: Ըստ էության չունենալով մեծամասնություն ԱԺ-ում,նման սցենարի դեպքում Նիկոլ Փաշինյանը որեւէ լիազորություն չի կարող սահմանել Գործադիրի վրա. Որը իր քաղաքականությունը կիրականացնի խորհրդարանում ՀՀԿ մեծամասնության միջոցով: Առաջարկ է եղել նաեւ անցկացնել վարչապետի ընտրություն, միայն դրանից հետո նախապատրաստել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Բայց սա էլ ընդունելի չի կարող համարվել Փաշինյանի համար, քանի որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնը կհանձնի իր կուսակցին,հետեւաբար տիրապետելով վարչական ռեսուրսներին, ընտրությունների ժամանակ կգործի 10 հազար դրամի օպերացիան ու Փաշինյանը Աստված գիտե, թե որտեղ կհայտնվի: Երրորդ տարբերակը ոչ այնքան առաջարկ, որքան ուլտիմատում է եղել առ այն, որ ՀՀԿ-ն կգործի Սահմանադրության համաձայն եւ կառաջադրի ու կաջակցի իր թեկնածուին, իսկ միջազգային կառույցները չեն կարող ճնշումներ գործադրել իշխող ուժի վրա, քանի որ կբացատրեն, որ ամեն ինչ արվել է օրենքի տառին համապատասխան, իսկ Փաշինյանը չի կարող վիճարկել այդ որոշումը, քանզի մեկ տարի առաջ չի վիճարկել նաեւ խորհրդարանի լեգիտիմության հարցը: ՀՀԿ-ում Սերժ Սսարգսյանի հրաժարականից հետո նաեւ հետեւություններ են արվել ու եկել եզրահանգման, որ ուժային կառույթները Սերժ Սարգսյանին չեն փոխամցել Հհայաստանում տիրող ռեալ իրավիճակը, ասել են, թե ամեն ինչ վերահսկելի է՝ կանխելով Փաշինյանի դեմ ավելի վաղ գործողությունները: Պատահական չէր, որ վերջինս իր հերթին երախտամոռ չգտնվեց ու նախօրեի հանրահավաքում տվեց երաշխիքներ, որ ուժայիններում լայնամասշտաբ կադրային ջարդ չի իրականացնի, եթե ինքը դառնա վաչապետ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: