Ամոթ է. ԱՄԷ-ում ՀՀ դեսպան

Apr 25, 2018 Comments Off on Ամոթ է. ԱՄԷ-ում ՀՀ դեսպան

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը նույնպես անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին:

«Ազգային զարթոնքն անկասելի է, և յուրաքանչյուրս, թեկույզ ուշացած, պարտավոր է միանալ իրեն ծնած ժողովրդին։

Օրեր առաջ միակ համարձակը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էր, ով անմիջապես արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, անձամբ եկավ Հանրապետության հրապարակ հանդիպելու նրա հետ։

Այժմ մամուլում պաշտոնակատարների մրցակցություն է սկսվել, թե ով, երբ և ում կոչին է արձագանքել։

Ամոթ է։

Ժողովուրդը միշտ ճիշտ է և նրա բնազդը անսխալական։ Աստված պահապան Հայ ժողովրդին»:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: