Դաշնակցական պատգամավորը միանում է համաժողովրդական շարժմանը

Apr 25, 2018 Comments Off on Դաշնակցական պատգամավորը միանում է համաժողովրդական շարժմանը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության վարկանիշային քվեարկությունով անցած պատգամավոր Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել․

«Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018 թ. ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետեւում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: Այս ամենը նկատի ունենալով եւ իմ ընտրողների պահանջին արձագանքելով այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը: Սա իմ անձնական որոշումն է»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: