Կարապետյանը որոշեց ՛՛բանակցել՛՛ զենքով, ինչով փաստացի պատերազմ հայտարարեց Հայաստանի ժողովրդին

Apr 25, 2018 Comments Off on Կարապետյանը որոշեց ՛՛բանակցել՛՛ զենքով, ինչով փաստացի պատերազմ հայտարարեց Հայաստանի ժողովրդին

Բանակցելու և երկխոսության արվեստն ըստ Կարեն Կարապետյանի: Հրաժարվելով բանակցելուց և իր նախկին ղեկավարի նման երկխոսությունից վախենալով՝ Կարեն Կարապետյանը որոշեց ՛՛բանակցել՛՛ զենքով, ինչով փաստացի պատերազմ հայտարարեց Հայաստանի ժողովրդին:
Զրահատեխնիկայո՞վ է վերանվաճելու իր և ՀՀԿ-ի իշխանությունը:

Արդարության խնդրանքով դիմելով նախագահ Արմեն Սարգսյանին, Կարեն Կարապետյանը հենց հիմա, այս պահին, ժամը 11-ից հետո, ոստիականական ներքին զորքերի ծանր զրահատեխնիկա և մեծ քանակությամբ փշալարեր է հանել փողոց՝ մերկ ձեռքերով ցուցարարների դեմ: Այն ցուցարարների դեմ, որոնց երեկ նա անվանել է ՛՛մեր ապագան՛՛: Այս պահին նա ՛՛բաց դաս՛՛, ՛՛գարնանային դպրոց՛՛ է կազմակերում ՛՛մեր ապագայի՛՛ համար, և այդ դպրոցի ուսուցողական թեման է՝ ՛՛ինչպես ամեն գնով պահել իշխանությունը՛՛:
Հիշում ենք, չէ՞, որ այսօր ապրիլի 25-ն է, այն օրը, որը հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հաջորդեց հայ մտավորականների և հեղինակավոր անձանց ձերբակալություններին, այն բանից հետո, երբ ՛՛զինվորագրելու՛՛ պատրվակով հավաքել էր հայ տղամարդկանց: Օսմանյան կայսրությունն այն ժամանակ կանխակայեց հայերի ցեղասպանության դիմադրության հնարավորությունը:
ՀՀԿ-ն նույնպես իր իշախնության տարիներին երկար ջանաց ՛՛կանխակայել՛՛ հասարակության դիմադրությունը՝ ամեն ինչ անելով արտագաղթի համար և ՛՛երկրից հեռացնելով՛՛ միջին սերունդը, հասարակության ողնաշարը: Եվ մնացածի վզին փաթաթեց իր իշխանության հավերժության անրապնդման Սահմանադրությունը, որը պաշտպանելու համար այսօր զրահատեխնիկա է հանել երիտասարդության դեմ: Հավանաբար հիմա էլ Կարեն Կարապետյանին չեն հանգիստ տալիս ՛՛արյունոտ՛՛ի դափնիները:
Բարով-խերով, խաբեությամբ ՛՛ճամփու դրեց՛՛ Ցեղասպանության ծիսակարգը և… սկսեց: Պետք է ենթադրել, որ այդ զրահատեխնիկայով ամրագրում է արդարության իր պատկերացումը: Չէ՞ որ ՀՀԿ-ի արդարության պատկերացումը տարիներ շարունակ նույնն է եղել՝ երանոսյանների միջոցով ահ ու սարսափ տարածել, վախեցնել, ձերբակալել, ցումունքներ կորզել կամ կեղծել, և դրա բացահայտ ցուցադրությունը տաս տարի առաջվա մարտի 1-ն էր, ինչով երեք օր առաջ սպառնաց հեռացող վարչապես Սերժ Սարգսյանը:
Վախ տարածելու ցուցադրությունն ակնհայտ է և լավ մշակված: Զրահատեխնիկան հազարավոր ցուցարարների և ոստիկանների միջով շարժվելով հասավ Կառավարության շենք՝ ՀՀԿ-ի գրասենյակի առաջ և Հանրապետության հրապարակ: Սկզբունքորեն դա կարող էին անել նաև այս գիշեր, բայց այդ դեպքում այսքան ակնհայտ չէր լինի վախեցնելու ցուցադրությունը՝ տեսեք, տեսեք և հետևություն արեք:
Հրաժարվելով բանակցելուց և իր նախկին ղեկավարի նման երկխոսությունից վախենալով՝ Կարեն Կարապետյանը որոշեց ՛՛բանակցել՛՛ զենքով: Սա ժողովրդի դեմ պատերազմի հայտարարություն է: Զրահատեխնիկաո՞վ է նվաճելու Կարեն Կարապետյանը իր և ՀՀԿ-ի իշխանությունը:

Հրանուշ Խառատյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: