Վարչապետի միակ թեկնածուն պետք է լինի ժողովրդի ընտրած թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը.Արամ Սարգսյանը հրապարակում է/video/

Apr 26, 2018 Comments Off on Վարչապետի միակ թեկնածուն պետք է լինի ժողովրդի ընտրած թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը.Արամ Սարգսյանը հրապարակում է/video/

Երեկ ուշ երեկոյան , երբ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի այսօրվա բանակացությունները տեղի չեն ունենալու, Ն. Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում:Այս պահին Հանրապետության հրապարակում բազմություն է հավաքավում, որպեսզի իրականացնեն հերթական հանրահավաքը:

Փաշինյանը պնդում է, որ մինչև արտահերթ ընտրությունները, պետք է վարչապետ ընտրվի ժողովրդի վարչապետի թեկնածուն, և այն չի լինելու ՀՀԿ-ից:

 Այս պահին հրապարակում  են  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսացության ղեկավար Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը:

«Հանրությունը փողոց էր դուրս եկել փոփոխությունների հասնելու համար, և այդ փոփոխությունը միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը չէ:Մենք տեսանք,որ ժողովրդական շարժումը տվեց իր արդյունքը : Մենք պետք է համակարգային փոփոխություններ անենք :Միակ վարչապետի թեկնածուն պետք է լինի ժողովրդի ընտրած թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, որպեզի մարդիկ հավատան ընտրությունների արդյունքներին: Մենք էլ ենք նույն կարծիքին :ՀՀԿ-ն վերջապես պետք է հաշվի նստի ժողովրդի կարծիքի հետ»,- hayeli.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: