Ցուցարարները կրկին հավաքվում են Հանրապետության հրապարակում

Apr 25, 2018 Comments Off on Ցուցարարները կրկին հավաքվում են Հանրապետության հրապարակում

Հանրապետության հրապարակում մարդիկ սկսել են հավաքվել, որտեղ ժամը 11.00-ին մեկնարկելու է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիան:

Հավաքվածները վանկարկում են՝ «միացում», իսկ մեքենաների վարորդները ազդանշան են տալիս:

Հիշեցնենք,որ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթրում  կոչ արեց այսօր ժամը 11–ից սկսել փողոցների շրջափակումները, դասադուլները, իսկ ինքը հայտնեց, որ այդ ժամին կլինի Հանրապետության հրապարակում։ մեկնում է Հանրապետության հրապարակ։

«Մենք թույլ չենք տա, որ ՀՀԿ–ն փորձի նման գործողություններ իրականացնել, ինչքան շուտ հասկանաք, այդքան լավ բոլորիս համար»,–ասաց նա։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: