ԱՄՆ պետքարտուղարության կոչը.իշխանության խաղաղ անցումն իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգով

Apr 25, 2018 Comments Off on ԱՄՆ պետքարտուղարության կոչը.իշխանության խաղաղ անցումն իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգով

Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հայտարարել է, որ առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը» ռադիոկայանը:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ անցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սահմաններում:

Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները:

Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,– ասել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: