Ցույցերի ժամանակ ոստիկանություն տարված քաղաքացիների ճակատագիրը

Apr 25, 2018 Comments Off on Ցույցերի ժամանակ ոստիկանություն տարված քաղաքացիների ճակատագիրը

Հայկական ժամանակը գրում է.«Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ շուրջ 11 օր տևած անհնազանդության գործողություններից հետո զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով մեկուսարանում հայտնված մի քանի հարյուր քաղաքացիները երեկվա դրությամբ ազատության մեջ էին։

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա ասաց, որ թիվ հստակ նշել չի կարող, քանի որ քաղաքացիներին մի բաժնից մյուս բաժին են տեղափոխել, և խնդրեց այդ տվյալները վերցնել ոստիկանությունից։

Նա միաժամանակ ասաց, որ նախօրեի կեսգիշերին ունեցած տեղեկությունների համաձայն, բոլորն ազատ են արձակվել, վրեջին ազատ արձակվածը Գյումրիի ժուռնալիսնտերի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն է»,–գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: