Բողոքի ցույց Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջեւ /տեսանյութ/

Apr 25, 2018 Comments Off on Բողոքի ցույց Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջեւ /տեսանյութ/

Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջեւ կայացավ բողոքի ցույցի ընթացքում Վրաստանի հայ համայնքի փոխանցմամբ,  թուրքական պետությունից պահանջում էին ճանաչել իր իսկ կատարած հանցագործությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը: Ցույցի մասնակիցներն արտահայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ եւ կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության համար:

Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաեւ կոչ արեցին Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները եւ սկսել 1915-23թթ.-ի հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը:

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: