ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամների «արկածները»՝ Սարգսյանի հրաժարականից առաջ

Apr 25, 2018 Comments Off on ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամների «արկածները»՝ Սարգսյանի հրաժարականից առաջ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը մինչև վերջին պահը դիմադրել է` չի ցանկացել հրաժարական տալ: Ավելին՝ կիրակի հետ են կանչել գործուղումների մեկնած պատգամավորներին, որ երկուշաբթի ԱԺ-ն արտահերթ նիստ գումարի ու «ՔՊ»-ի ձերբակալված 3 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկի։

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները փորձությունների են ենթարկվել․ Կարինե Աճեմյանը, Միքայել Մելքումյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը և Ռուստամ Մախմուդյանը Ստրասբուրգ էին մեկնել՝ ապրիլի 22-28-ը նստաշրջանին մասնակցելու, բայց, Ստրասբուրգ հասնելով, չեն էլ հասցրել անգամ տեղավորվել հյուրանոցում, անմիջապես զանգել են, հետ կանչել նրանց։

Եվ քանի որ կարճ չվերթ չի եղել, նրանք Ստրասբուրգից Ֆրանկֆուրտ, ապա Մոսկվա-Երևան չվերթով մեծ դժվարությամբ հասել են տեղ։ Ճակատագրի հեգնանքով՝ այս օրերին Ֆրանսիայի երկաթուղին գործադուլ է անում, և պատգամավորները գնացքով Ֆրանկֆուրտ հասնելու համար ստիպված են եղել կայարանից կայարան ոտքով երկար քայլել ու հոգնած-ջարդված հասնել Հայաստան, որտեղ նրանց մի նոր տանջանք էր սպասվում։

Բայց երկուշաբթի, մինչ սպասելիս են եղել արտահերթ նիստ հրավիրելու Սերժ Սարգսյանի որոշմանը, հրապարակվել է նրա հրաժարականը։ Երևան է վերադարձել նաև ՆԱՏՕ-ի սեմինարին մեկնած Կորյուն Նահապետյանը՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: