Ռուսահայ օլիգարխիայի տեսլականը՝ Հայաստանը դարձնել իրենց կեղտոտ փողերի լվացքատուն

Apr 25, 2018 Comments Off on Ռուսահայ օլիգարխիայի տեսլականը՝ Հայաստանը դարձնել իրենց կեղտոտ փողերի լվացքատուն

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սկսած Թավշյա հեղափոխության արձանագրած որոշ հաջողությունը խիստ մտահոգել է արևմտյան սանկցիաների տակ հայտնված ռուսահայ օլիգարխիային: Նրանք փորձում են ամեն կերպ խոչընդոտել Փաշինյանի հաղթանակը, քանի որ նպատակ ունեն Հայաստանը վերածել այդ սանկցիաները շրջանցելու տարածքի, Հայաստանը դարձնել իրենց կեղտոտ փողերի լվացքատուն:

Միայն թե, չեն հասկանում, որ եթե Հայաստանը իսկապես նման կենտրոն դարձավ, ապա նույն պատժամիջոցները, գուցե ավելի խիստ կիրառվելու են Հայաստանի նկատմամբ: Բայց նրանց Հայաստանի ապագան չէ, որ հետաքրքրում է, այլ իրենց փողերը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: