Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները

Apr 24, 2018 Comments Off on Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները

«Ավրորա» մարդասիրական մրցանակի եռօրյա միջոցառումների շրջանակներում կներկայացվի նաև առաջին երկու տարվա մրցանակակիրների կատարած աշխատանքը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում մրցանակի շնորհումը լավ առիթ է աշխարհի տարբեր ծայրերում հերոսական աշխատանք կատարող մարդկանց հանդիպման, ծանոթության և հետագա շփումների համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը հայտնեցին այս տարվա «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսներին: Նրանք են իրավապաշտպան Չո Լա Սունը (Մյանմա), բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան), Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն (Մեքսիկա): «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա եռօրյա միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը: Մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հունիսի 10-ին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: