Նիկոլ Փաշինյանը քայլերթի մասնակիցների հետ ծաղիկ դրեց Ծիծեռնակաբերդում

Apr 24, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանը քայլերթի մասնակիցների հետ ծաղիկ դրեց Ծիծեռնակաբերդում

«Իմ քայլը» նախաձեռնության, «Ելք դաշինքի» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները մի քանի ժամ սպասել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելու համար։

Քայլերթի մասնակիցները հրապարակից շարժվել են Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով Բաղրամյան պողոտա, որտեղից Օրբելիով Կիևյան փողոց, այնուհետև` Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Քայլերթի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: