Կարեն Կարապետյանի թիմակիցները հանդիպել են Սամվել Բաբայանին

Apr 24, 2018 Comments Off on Կարեն Կարապետյանի թիմակիցները հանդիպել են Սամվել Բաբայանին

Hayeli.am-ի տեղեկություններով ապրիլի 23-ին  Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո  վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թիմակիցները հանդիպում են ունեցել  ազատազրկման մեջ գտնվող Արցախի պաշտպանության բանակի  նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Սա թերևս նշանակում է, որ առաջիկայում Սամվել Բաբայանի գործով կարող է լինել նորություն: Հիշեցնենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանի  հրաժարականից հետո  աննախադեպ ակտիվ քաղաքական գործունեություն է իրականացնում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ,  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նա  արդեն հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, ընդունել է ուժային կառույցների ղեկավարներին,  հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դեսպանների, հայտնի գործարարներ Սամվել Կարապետյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: