Վերջնական որոշմանը մեր քաղաքական որոշումն էլ է նպաստել. Վահե Էնֆիաջյան

Apr 24, 2018 Comments Off on Վերջնական որոշմանը մեր քաղաքական որոշումն էլ է նպաստել. Վահե Էնֆիաջյան

«Սպասում ենք  ապրիլի 25-ին սպասվող բանակցությունների արդյունքին՝ իմ քաղաքական թիմի ներսում հետագա քննարկումներ ծավալելու համար: Ժողովրդի կամքն է առաջնահերթ, մեր պետականության անսասանությունն է առաջնահերթ, որպեսզի մեր երկրում դրական փոփոխություններ տեղի ունենան»,- լրագրողների հետ զրույցում հայտգարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Մենք աելի շուտ էինք արձագանքել :Երբ մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ բռնություն կիրառեցին, մենք՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, համապատասխան հայտարարությամբ ներկայացրեցին մոտեցումները, որ մեր գործընկերներին անհապաղ ազատ արձակեն»,-շարժմանը միանալու «ուշացած» հայտարարության մասին խոսելով ասաց նա:

Միաժամանակ նա նշել է, որ իրենք կոչ էին արել Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգով բանակցությունների սեղանի շուրջ նստել:

«Երբ մեր գործընկերներին ուզում էին անձեռնմխելիությունից զրկել, «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցել ու թույլ չի տվել, որ նման նախաձեռնություն տեղի ունենա: Վերջնական որոշմանը մեր քաղաքական որոշումն էլ է նպաստել»,- ասել է Վահե Էնֆիաջյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: