Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց. Շարմազանով

Apr 24, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց. Շարմազանով

«Ապրիլի 24-ին բերեք քաղաքական գործընթացներից չխոսենք:Միայն մեկ բան կարող եմ ասել քաղաքական գործընթացների վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ապացուցեց հերթական անգամ, որ ինքը բացառիկ պետական այր է ու անփոխարինելի պետական գործիչ է, ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն, հայրենասիրություն ցուցաբերեր, և ես ևս մեկ անգամ հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ՝ իր գլխավորած թիմում աշխատել: Նա բացառիկ հայրենասիրություն և ուժեղություն ցուցաբերեց»,-այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականի մասին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: