Երկրում իշխանություն չի փոխվել. Հրայր Թովմասյան

Apr 24, 2018 Comments Off on Երկրում իշխանություն չի փոխվել. Հրայր Թովմասյան

«Սահմանադրական դատարանի համար նշանակություն չունի՝ երկրում ինչ քաղաքական իշխանություն է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ 168.am-ի հարցին՝ չե՞ք կարծում, որ ձեր գրած Սահմանադրության հետևանքն էր երկրում տեղի ունեցածը, նա այսպես պատասխանեց. «Սահմանադրությունը գրվել է, ներկայացվել է նախագահի կողմից, ընդունվել է ժողովրդի կողմից։ Գրել է հանձնաժողովը։ Այլևս որևէ հարցի չեմ պատասխանելու»։ Հարցին՝ ճի՞շտ եք գնահատում Սերժ Սարգսյանի քայլը, նա չպատասխանեց՝ նշելով, թե որևէ հարցի չի պատասխանելու։ «Կարդացեք Սահմանադրություն, կարդացեք ՍԴ-ի մասին օրենք»,- լրագրողներին խորհուրդ տվեց նա՝ ընդգծելով, որ ՍԴ նախագահը չի մեկնաբանում Սահմանադրությունը։ Լրագրողների պնդմանը՝ մտադի՞ր եք շարունակել պաշտոնավարել, նա պատասխանեց. «Երկրում իշխանություն չի փոխվել, անգամ փոխվելու պարագայում ՍԴ-ն շարունակում է իր գործունեությունը»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: