Ստուգումներ Մանվել Գրիգորյանի գազալցակայանում. hraparak.am

Apr 24, 2018 Comments Off on Ստուգումներ Մանվել Գրիգորյանի գազալցակայանում. hraparak.am

Չնայած գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները պնդում են, թե «չկա ըտենց բան՝ ստուգումները եղել են պլանային», այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Մանվել Գրիգորյանի` «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, ի՞նչ գիտի նա Արցախից» արտահայտությունից հետո ԱԻՆ-ն ստուգումներ է անցկացրել Մանվել Գրիգորյանին պատկանող գազալցակայաններում, իսկ Կարեն Կարապետյանն էլ գեներալի արտահայտությունների առիթով բողոքել է այլեւս նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին: Ի դեպ, ի՞նչ է հայտնաբերել ԱԻՆ-ը գեներալի գազալցակայաններում՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Մի քանի տեխնիկական անսարքություններ, որոնք շտկվել են»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: