Լավ բաներ՝ ահագին, էդ մարդն արել է ինքը՝ մենակ

Apr 24, 2018 Comments Off on Լավ բաներ՝ ահագին, էդ մարդն արել է ինքը՝ մենակ

Երիտասարդական էներգիան հաղթեց, արյուն չթափվեց, թավշյա էր, արդեն ժամանակն էր ու դրա համար ուրախ եմ, բայց այս պահին ասեմ, որ Սերժ Սարգսյանն ավելի արժանապատիվ պետք է հեռանար, էս դժվար կայացող երկրում ինքն ունի իր ներդրումը, բոլոր սխալներով հանդերձ․․․ Հեռանալիս չանիծես․․․ կուզեմ վաղը քաղաքում ոչ մի փափուկ խաղալիք, ոչ մի գետնին ընկած, տրորվող նկար չտեսնեմ։ Իր շրջապատն ու իր թիմը պետք է նպաստեին, որ ճիշտ ժամանակին գնար, քանի դեռ պարտիան կարելի էր գոնե ոչ-ոքի ավարտել․․․․ Ես կարող եմ շատ ձեռքբերումներ նշել ու բացթողումներ՝ նույնպես, բայց էդ վատ բաները արել են շատերը՝ իր շրջապատից, իսկ լավ բաներ՝ ահագին, էդ մարդն արել է ինքը՝ մենակ։

Շաքե Ավոյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: