Ազատ Արշակյանը ենթարկվել է սրտի բարդ վիրահատության

Apr 24, 2018 Comments Off on Ազատ Արշակյանը ենթարկվել է սրտի բարդ վիրահատության

Արդեն տեղեկացրել էինք,որ մոտ մեկ ամիս առաջ ԳԽ նակխին պատգամավոր,քաղաքական գործիչ    Ազատ Արշակյանը  տեղափոխվել էր Նորքի սրտաբանական հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը վատ էր,քանի որ  նախկինում սրտի հետ կապված մի քանի վիրահատության է ենթարկվել։

Նախատեսված վիրահատությունը սակայն հետաձգվել էր, քանի որ Արշակյանի սրտի անոթները շատ նուրբ էին ,իսկ  բժիշկները զգուշանում էին:Արշակյանին նշանակվել էր դեղորայքային բուժում:

Այսօր առավոտյան քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է,նրան կրկին տեղափոխել են հիվանդանոց:Նորքի սրտաբանական հիվանդանոցում Ազատ Արշակյանը ենթարկվել է սրտի բարդ վիրահատության :Այժմ վերականգնման փուլում է:

hayeli.am-ը Ազատ Արշակյանին մաղթում է շուտափույթ ապաքինում և առողջություն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: