«Սերժ Սարգսյանը օգնեց մեզ այդ գործում». Արայիկ Հարությունյան

Apr 23, 2018 Comments Off on «Սերժ Սարգսյանը օգնեց մեզ այդ գործում». Արայիկ Հարությունյան

Երևանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը Հանրապետության հրապարակում իր ելույթում ասաց, որ այսօր արվել է մի բան, որի շնորհիվ այլևս ճանապարհներ փակող օլիգարխներ չեն լինի, դպրոցի, բուհերի դռներ փակողներ չեն լինի: Այս օրերին եղել են բազմաթիվ բերման ենթարկվածներ, այս ժամերին բոլորն ազատ են արձակվում։ Բայց եթե կլինեն մարդիկ, ովքեր բերման ենթարկված կմնան և կմնան ոստիկանական բաժանմունքներում, անպայման մեզ տեղյակ պահեք այդ մասին։

«Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Սփյուռքի այսպիսի համախմբվածություն երբեք չէր եղել. «Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչև 2040թ. մենք ունենալու ենք 4 մլն բնակչություն. նա օգնեց մեզ այդ գործում, և աչքիս մենք մինչև 2030 թվականն ենք ունենալու այդքան մարդ։ Այս օրերին հարյուրավոր զանգեր ենք ստացել, որ մարդիկ Սփյուռքից գալիս են մեզ հետ պայքարելու։ Այսպիսի բան երբեք չի եղել. այս օրերին ցույցեր են եղել գրեթե բոլոր հայաշատ համայնքներում։ Գլենդելում երեկ մի քանի հազարանոց հանրահավաք է եղել»,- հայտարարեց նա։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: