Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը

Apr 23, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է կառավարության հրաժարականը: «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը»,- գրված է հրամանագրի մեջ:

Հիշեցնենք, որ այսօր հրաժարական է տվել վարչապետ Սերժ Սարգսյանը, ինչին էլ, ըստ Սահմանադրության պահանջի, պետք է հետեւի կառավարության հրաժարականը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: