Կրեմլը հետևում է

Apr 23, 2018 Comments Off on Կրեմլը հետևում է

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին:

«Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է: ՌԴ-ն ուշադիր հետևում է այդ իրադարձություններին: Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է, Հայաստանի հետ մենք սերտ հարաբերություններ ունենք, այն ԵԱՏՄ անդամ է: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է այդ երկիրը, մենք շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,- հավելել է Պեսկովը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: