Երևան-Սևան մայրուղում իրավիճակը լարված է

Apr 23, 2018 Comments Off on Երևան-Սևան մայրուղում իրավիճակը լարված է

Գեղարքունիքում Երևան-Սևան մայրուղու Գագարինի հատվածը փակ է:Տեղում են Նիկոլ Փաշինյանի ծնողները:

Հիշեցնենք,որ կեսգիշերն անց տեղեկություններ տարածվեցին,որ պահվում է Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում,սակայն ավելի ուշ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լուր տարածեց,որ նրան տեղափոխել են,իսկ թե որտեղ է Փաշինյանն այս պահին,դեռ հայտնի չէ:

Ավելի ուշ ,ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ Փաշինյանի պահման վայրը հայտնի և ընտանիքը տեղեկություններ ունի:

Նիկոլ Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը լրագրողներին  ասաց, որ որդու մասին բացարձակ տեղեկություն չունի: Նա տեղեկացրեց, որ մեքենայով ուղևորվում է Երևան:

Երևան-Սևան մայրուղում իրավիճակը լարված է: Այնտեղ մարդիկ փակել են փողոցը:

Մի տղամարդ ասաց. «Հասկանում ենք, ժողովուրդ ջան, բայց եթե մենք ներկայանում ենք որպես հայրենասեր, տուրիստներն այս կողմով գնում են Դիլիջան, բաց թողեք այդ ավտոբուսները գնան, հասնեն»:  Ի պատասխան մի կին բղավեց` թող տուրիստները տեսնեն, թե Հայաստանում ինչ է կատարվում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: