Բակո Սահակյանը մասնակցել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հրավիրված հանդիպմանը

Apr 23, 2018 Comments Off on Բակո Սահակյանը մասնակցել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հրավիրված հանդիպմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հրավիրված հանդիպմանը՝ նվիրված Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի քարտուղարությունից։

Հանդիպմանը մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ կանչվի երեք պատգամավորների կալանքի միջնորդությունը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: