Մարտի 1-ի հիշատակումը որևէ կերպ չի կարող սպառնալիք դիտվել.Վ.Սարգսյան

Apr 23, 2018 Comments Off on Մարտի 1-ի հիշատակումը որևէ կերպ չի կարող սպառնալիք դիտվել.Վ.Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման  խոսեց  Սարգսյան-Փաշինյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից Մարտի 1-ի հիշատակման մասին :«Դա որևէ կերպ չի կարող սպառնալիք դիտվել և չպետք է դիտվի:Դա դիտվում էր՝ որպես նախազգուշացում նրա, որ նման ցանկացած իրադարձությունները կարող են բերել էսկալացիայի, որը որևէ մեկին, իհարկե, անհրաժեշտ չի»,-ասաց նա և հավելեց,որ  բուն բանակցությունների ձևաչափը միտված չէր, որ այն կայանա, այդ թվում՝ լրատվամիջոցների առջև, «Մարիոթ» հյուրանոցում անցկացնելը, բայց հանդիպման փաստն ինքնին ցույց է տալիս վարչապետի պատրաստակամությունը բանակցություններ անցկացնելու։

«Ցանկություն՝ պայմանավորվելու, երևի թե, չկար։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ տեսախցիկների առջև լուծում գտնելը շատ ավելի բարդ է, քան վերջնագրեր ներկայացնելը, կամ տեսախցիկի առջև միավորներ հավաքելը։ Եթե նպատակն իրոք բանակցությունն էր, հանգուցալուծում գտնելն էր, ապա դրա համար այլ ձևաչափ պետք է ընտրվեր»։

Վ.Սարգսյանը հիշեցրեց, որ Փաշինյանն ինքն ասաց, որ բանակցությունների նպատակ չունի, և վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր ու զարմանալի կլիներ, եթե երկրի վարչապետը վերջնագրերով խոսելու ներկայանար։

Ժողովրդական  վարչապետ խորհրդարանը չի ընտրում, և եթե իշխանությունը ձևավորվեր այն սկզբունքով, թե ով ավելի շատ մարդ դուրս կբերի փողոց, ընտրությունների համակարգը կփոխարինվեր փողոց մարդ դուրս բերելու պրակտիկայով։Մեկ անձի համար չափազանց շատ է որոշելու, որ ժողովրդական վարչապետ նշանակվի, նրա ներկայացրած ծրագիրը խորհրդարանը չհաստատի, և այլն,-կարծիք հայտնեց Պաշտպանության նախարարը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: