Դա արդեն մի բան արժեր ինքն իրենով.Վ.Սարգսյանը՝Փոստանջյանին ձայնից զրկելու մասին

Apr 23, 2018 Comments Off on Դա արդեն մի բան արժեր ինքն իրենով.Վ.Սարգսյանը՝Փոստանջյանին ձայնից զրկելու մասին

«Շատ լարված իրավիճակում կարևոր է, որ սխալներ չլինեն։ Իսկ այդ սխալները թույլ չտալու համար պետք է շատ լարված իրավիճակում էմոցիոնալ քայլերից մի քիչ զերծ մնալ, սթափ մտածել, հանգիստ մտածել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ամենաահավորն այս իրավիճակում միավորներ հավաքելու ցանկությունն է։ Այդ առումով երեկ, օրինակ, ինձ  հետաքրքրեց հրապարակում միջոցառումը վարող տղաների ձգտումը՝ չթողնել քաղաքական գործիչներին օգտագործել հարթակը, դա արդեն մի բան արժեր ինքն իրենով` անկախ նրանից, թե ինչքան ես համաձայն չեմ իրենց բարձրացրած հարցերի հետ», – ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: