Ստիպված եմ խոսել, քանի որ Նիկոլը հրապարակում չէ.Հովհաննես Ազոյան

Apr 22, 2018 Comments Off on Ստիպված եմ խոսել, քանի որ Նիկոլը հրապարակում չէ.Հովհաննես Ազոյան

Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ դերասան Հովհաննես Ազոյանը.

«Ստիպված եմ խոսել, քանի որ Նիկոլը հրապարակում չէ։Մարտի 1 այլևս չի լինելու: Որովհետև «Մարտի 1-ի» զոհերը մեզ նվիրեցին կյանք: Մեզ նվիրեցին ապրելու իրավունք, մեզ նվիրեցին քաղաքակիրթ ապրելու իրավունք: Հիմա մեր գործը, մեր իմաստը գոյության քաղաքակիրթ ապրելն է: Որովհետև մեր պայքարն էլ քաղաքակիրթ երկիր ունենալն է:

Քաղաքակիրթ հասարակություն ունենալն է, քաղաքակիրթ մարդ լինելն է»,-Հովհաննես Ազոյանը հարցրեց՝ ինչ է մեզ խանգարում՝ լինել այնքան քաղաքակիրթ, որ քաղաքակիրթ աշխարհը չհանդուրժի, որ երիտասարդությանը վնասեն:

Նա հրապարակի մասնակիցներին խնդրեց ավելի քաղաքակիրթ, շատ ավելի քաղաքակիրթ լինել, քան 1 վայրկյան առաջ:

«Խնդրում եմ՝ պահեք ձեզ շատ քաղաքակիրթ:Կեցցե քաղաքակիրթ Հայաստանը»,-Հովհաննես Ազոյանը :

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: