Ու չփորձվեք սահմանն օգտագործել որպես մեզ ճնշելու միջոց.Ռուբեն Ռուբինյան

Apr 22, 2018 Comments Off on Ու չփորձվեք սահմանն օգտագործել որպես մեզ ճնշելու միջոց.Ռուբեն Ռուբինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը, քիչ առաջ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում հայտարարեց ,որ իրեն մոտենում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և ցանկանում ելույթ ունենալ:

«Ես ուզում եմ բացատրել, թե ինչով է պայմանավորված մեր այսքան սելեկտիվ մոտեցումը, որովհետև շատ կարևոր է, որ այս հարթակից հնչեն միանման, տրամաբանական ելույթներ: Ես խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին չնեղանալ, սա հստակության խնդիր է, իսկ հստակությունը այսպիսի գործերում կարևորագույն պահանջ է: Բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք ցանկանում են միանալ մեր շարժմանը, ես անձամբ պատրաստ եմ հանդիպել և խոսել: Եթե ազատության մեջ լինեմ»,-ասաց երիտասարդը։

Նա  կոչով դիմեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ԳՇ պետ Մովսես Հակոբյանին. «Ժողովուրդ, մի նայեք էս կողմ, ձեր գործը սահմանն է, սահմանը պահեք։ Ու չփորձվեք սահմանն օգտագործել որպես մեզ ճնշելու միջոց։ Ի դեպ, շուտով ապրիլի 24-ն է, բազմաթիվ մանր ու միջին ստատուսչիներ, լրագրողներ, երիտհանրապետականներ փորձելու են ձեզ համոզել, որ այս սգո օրով պետք չի պայքարել, չլսեք։ Մենք է՛լ սգացող ազգ չենք, մենք հաղթող ազգ ենք»․- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: